ՕՐԳԱՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՔԴԵՂԻ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՓՈՐՁԻ
##semicolon##
տաքդեղ, հանքային և օրգանական պարարտանյութեր, նիտրատներ, սննդատարրերի օտարում, բերք##article.abstract##
2018-2019 թթ. տաքդեղի վեգետացիոն փորձի միջոցով ուսումնասիրվել է հանքային պարարտանյութերի, կիսափտած գոմաղբի, հատիկավորված թռչնաղբի, օրգանոմիքսի և «Բայկալ ԷՄ-1» կոմպոստի համարժեք չափաքանակների ազդեցությունը տաքդեղի Նուշ 55 սորտի բերքատվության, բույսերի վերգետնյա զանգվածի, հասունացած պտուղներում նիտրատների և չոր նյութերի վրա:
Առավել բարձր ցուցանիշ է գրանցվել կիսափտած գոմաղբ կիրառելիս, առավել ցածր ցուցանիշ՝ օրգանոմիքսով պարարտացնելիս: Նիտրատների քանակությունը ոչ մի տարբերակում չի գերազանցել ՍԹԽ-ի ցուցանիշը (200 մգ/կգ):
Բանջարեղենի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է արտադրվող գոմաղբի հետ միասին կոմպոստացնել բուսական բոլոր թափոնները և լրիվ հասունացումից հետո օգտագործել դաշտերում (հումուսի պաշարները պահպանելու համար):
##submission.downloads##
##submissions.published##
##submission.howToCite##
##issue.issue##
##section.section##
##submission.license##
Creative Commons Attribution-Non-Commercial (CC BY-NC). CC BY-NC allows users to copy and distribute the article, provided this is not done for commercial purposes. The users may adapt – remix, transform, and build upon the material giving appropriate credit, providing a link to the license. The full details of the license are available at https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/.



