Առևտրի համար չնախատեսված վայրերում վաճառվող կաթի և կաթնամթերքի ինֆեկցիոն ռիսկերի գնահատում

Հեղինակներ

  • Թ.Օ. Բաբախանյան

Բանալի բառեր-:

չպաստերացված կաթ, սանիտարական գնահատական, թթվություն, մաքրություն, ախտածին մանրէներ

Ամփոփում

Հետազոտության նպատակը Երևանի՝ առևտրի համար չնախատեսված վայրերից ձեռք բերված չպաստերացված կաթի սանիտարական գնահատումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների՝ բրուցելյոզի, տուբերկուլյոզի և մաստիտի հարուցիչների հայտնաբերումն է։
Հետազոտությունների արդյունքում նմուշներում նշված հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել: Զգայաբանական և լաբորատոր մեթոդներով կաթի գնահատմամբ ևս նորմատիվային ցուցանիշներից որևէ շեղում չի
բացահայտվել։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-07-11