ԴԴՄԻԿԻ ՄԻ ՔԱՆԻ ՍՈՐՏԵՐԻ ԱԳՐՈԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Մ.Օ. Հարությունյան, Տ.Բ. Ալոյան

Բանալի բառեր-:

դդմիկ, սորտ, բերքատվություն, վեգետացիոն շրջան, տնտեսական արդյունավետություն

Ամփոփում

Հետազոտությունն իրականացվել է դդմիկի ուսումնասիրվող սորտերի կենսաբանական և տնտեսական ցուցանիշները գնահատելու, առավել արժեքավոր և բարձր բերքատու սորտն արտադրությունում ներդնելու նպատակով: Ըստ փորձագիտական ուսումնասիրությունների՝ Աննա (ստուգիչ), Ադանա և Զարթոնք սորտերից համեմատաբար երկար վեգետացիա ունեն Ադանա և Զարթոնք սորտերը (72 և 73 օր), որոնք նաև համեմատաբար կայուն են հիվան­դությունների նկատմամբ։ Իսկ բերքի կառուցվածքային տարրերի և բերքատվության ցուցանիշներով աչքի է ընկնում Ադանա սորտը (510 ց/հա)։
Ուստի Արցախի Հանրապետության նախալեռնային գոտու պայմաններում առաջարկվում է մշակել դդմիկի Ադանա սորտը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-07-10