ԿՈՎԵՐԻ ՎԵՍՏԻԲՈՒԼՈՎԱԳԻՆԻՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Հեղինակներ

  • Էրիկ Նիկողոսյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0004-8895-4374
  • Ալբերտ Վարդանյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0000-7633-7978
  • Լիանա Գրիգորյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0008-8799-4568
  • Ժաննա Մելքոնյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0002-7976-0151

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2025.1-77

Բանալի բառեր-:

արյունաբանական ցուցանիշներ, լեյկոֆորմուլա, կենսաքիմիական ցուցանիշներ, վեստիբուլովագինիտ, կով

Ամփոփում

Մշակվել է լայն ազդեցության հակաբիոտիկների, ախտահանիչ և իմունախթանիչ պատրաստւկների կիրառմամբ կովերի վեստիբուլովագինիտների բուժման նոր եղանակ: Վեստիբուլովագինիտի ախտորոշման նպատակով իրականացվել են կենդանիների կլինիկական և հեշտոցային հետազոտություններ։ Համանմանության սկզբունքով երկու խմբերում առանձնացվել է 7-ական գլուխ կով: Ստուգիչ խմբի կենդանիներին նշանակվել են Էթակրիդին լակտատի լուծույթ և Սինտոմիցինի քսուք, փորձնական խմբի կենդանիներին՝ Ցիպրոմագ 500, Միրամիստին և Իմունոֆան պատրաստուկներ։ Մինչև բուժումն սկսելը և բուժման ընթացքում կատարվել են հիվանդ կենդանիների արյունաբանական, արյան կենսաքիմիական ցուցանիշների և լեյկոբանաձևի հետազոտություններ, ինչպես նաև հիվանդության ընթացքի ամենօրյա դիտարկումներ: Փորձնական խմբում վերը նշված ցուցանիշները և կենդանիների ընդհանուր վիճակն սկսել են կարգավորվել բուժման արդեն իսկ 2-3-րդ օրը և լիարժեք կարգավորվել 6-րդ օրը, իսկ ստուգիչ խմբում առողջացումն ընթացել է դանդաղ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-07-16

Թողարկում

Բաժին

Veterinary Science and Breeding Techniques