ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈԽԱՐԿԵԼԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՏԱՐԵԿԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Հեղինակներ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2025.1-42

Բանալի բառեր-:

արտարժույթի փոխարժեք, զարգացման միտում, կանխատեսման մակարդակ, սեզոնայնության բաղադրիչ, տրենդ

Ամփոփում

Ուսումնասիրվել են 2021-2024 թթ. ՀՀ-ում հիմնական արտարժույթների եռամսյակային փոխարժեքների սեզոնային տատանումները, և կատարվել է դրանց վիճակագրական գնահատում։ Արտարժույթի փոխարժեքների ներտարեկան սեզոնային տատանումների վերլուծությունը կատարվել է ըստ սեզոնայնության ինդեքսների և ադիտիվ մոդելավորման։ Ուսումնասիրվող տարիներին, սեզոնայնությամբ պայմանավորված, մեկ ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու միջին եռամսյակային փոխարժեքների բարձրացում գրանցվել է առաջին և երկրորդ եռամսյակներում, իսկ մեկ եվրոյի փոխարժեքը բարձրացել է առաջին եռամսյակում։ Մեկ ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու միջին եռամսյակային փոխարժեքները, զարգացման միտումով պայմանավորված, յուրաքանչյուր եռամսյակ նվազել են համապատասխանաբար 9,4, 13,78 և 0,24 դրամով։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-07-16

Ինչպես մեջբերել

Վարդանյան Գ., & Քեշիշյան Գ. (2025). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈԽԱՐԿԵԼԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՏԱՐԵԿԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ. <<Ագրոգիտություն և տեխնոլոգիա>>, 1(89), 42–48. https://doi.org/10.52276/25792822-2025.1-42

Թողարկում

Բաժին

Agricultural Economics and Agribusiness