ԽՈԶԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ԱՏՐՈՖԻԿ ՌԻՆԻՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՈՐՈՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Բանալի բառեր-:
վարակիչ ատրոֆիկ ռինիտ, քթախեցիների հետաճ, գանգի դիմային մասի ոսկորների ձևափոխություն, խոզաբուծական տնտեսություն, Bordetella bronchiseptica, դերմոնեկրոտոքսինԱմփոփում
Խոզերի ատրոֆիկ ռինիտը ներկայումս տարածված է ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ խոզաբուծական տնտեսություններում: Հետազոտությունների համաձայն՝ հիվանդության նկատմամբ ընկալունակ են բոլոր ցեղատեսակներիև
սեռատարիքային խմբերի խոզերը, սակայն բնորոշ կլինիկական ախտանիշները դրսևորվում են 3-5 ամսական բտման մատղաշի մոտ:
Հայաստանում հիվանդության տարածմանը նպաստում են խոզաբուծական տնտեսությունների միջև տնտեսական կապերը: Անապահով խոզաբուծական տնտեսությունների առողջացումը, ինչպես նաև հարուցչի հետագա տարածումը կանխող միջոցառումները իրականացվել են հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումների հրահանգի համաձայն: Բուժման նպատակով կիրառվել է Սուլֆապրիմ 48-ԲՏ պատրաստուկը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Creative Commons Attribution-Non-Commercial (CC BY-NC). CC BY-NC allows users to copy and distribute the article, provided this is not done for commercial purposes. The users may adapt – remix, transform, and build upon the material giving appropriate credit, providing a link to the license. The full details of the license are available at https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/.