ՖԼԵԿՎԻ ԵՎ ՀՈԼՇՏԻՆ ՑԵՂԵՐԻ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ
Բանալի բառեր-:
ծագում, սերունդ, ցեղ, պրոբանդ, տոհմային քարտԱմփոփում
Ըստ հետազոտությունների՝ հոլշտին ցեղի երինջների մայրերի կաթնային մթերատվության գենետիկական ներունակությունը կազմել է 10377,5 կգ, միջին կաթնատվությունը՝ 6965 կգ, որը կազմում է գենետիկական ներունակության 67,1 %-ը, կաթնայուղ+կաթնասպիտակուցի քանակությունը՝ 494,6 կգ, իսկ ֆլեկվի ցեղի երինջների մայրերինը՝ համապատասխանաբար 9819,5 կգ, 6226 կգ, 64,4 %, 446,6 կգ: Տոհմային քարտերում գրանցված նախնիների կաթնային մթերատվության ցուցանիշների համաձայն՝ հոլշտին ցեղի երինջների մայրերի ստացման համար կիրառված զուգընտրությունը ֆլեկվի ցեղի համեմատությամբ
ունի մի շարք առավելություններ: Ուստի առաջարկվում է բարձր կաթնային մթերատվություն ապահովելու նպատակով Հայաստանի տնտեսություններում բուծել հոլշտին ցեղի կենդանիներ:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Creative Commons Attribution-Non-Commercial (CC BY-NC). CC BY-NC allows users to copy and distribute the article, provided this is not done for commercial purposes. The users may adapt – remix, transform, and build upon the material giving appropriate credit, providing a link to the license. The full details of the license are available at https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/.