In Vitro եղանակով առողջացված կարտոֆիլի մինիպալարների ստացում և արդյունավետության գնահատում

Հեղինակներ

  • Ա.Ջ. Սահակյան, Գ.Հ. Մելյան, Ա.Շ. Մելիքյան, Ա.Հ. Բարսեղյան

Բանալի բառեր-:

կարտոֆիլ, սորտ, մերիսթեմ, վիրուսազերծ, սննդային միջավայր

Ամփոփում

Կատարվել են in vitro մեթոդների կիրառմամբ Հայաստանում շրջանացված կարտոֆիլի Լատոնա ու Նևսկի սորտերի գագաթային մերիսթեմների անջատման և դրանցից առողջ ռեգեներատների ստացման հետազոտություններ: Մշակվել և օպտիմալացվել են ջերմատնային պայմաններում վիրուսազերծ բույսերի աճեցման, ինչպես մինիպալարների, այնպես էլ դրանցից կարտոֆիլի առողջ տնկանյութի ստացման մոդիֆիկացված մեթոդներ: Հիմնավորվել է, որ կարտոֆիլի ուսումնասիրված սորտերի՝ in vitro եղանակով առողջացված մինիպալարների բերքատվությունն ու շահութաբերությունը հանրապետությունում օգտագործվող չառողջացված տնկանյութի համեմատությամբ զգալիորեն բարձր են։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-17

Ինչպես մեջբերել