Դեբեդ գետի տեխնածին աղտոտված ջրերի ազդեցությունը հողերի ագրոքիմիական ցուցանիշների և բույսերի քիմիական կազմի վրա

Հեղինակներ

  • Ս.Ա. Հունանյան, Տ.Ա. Ջհանգիրյան, Ա.Օ. Մարկոսյան

Բանալի բառեր-:

Դեբեդ, հող, բույսեր, ծանր մետաղներ, աղտոտվածություն, քիմիական կազմ

Ամփոփում

Ուսումնասիրություններով հաստատվել է, որ տեխնածին աղտոտվածությամբ Դեբեդի ջրերով ոռոգվող հողերում հումուսի պարունակությունը նվազել է, դրանց մեխանիկական կազմը փոխվել է ուժեղ կավայինից միջին կավայինի: Միջավայրի թույլ հիմնային ռեակցիան դարձել է չեզոք և թույլ թթվային։ Սննդատարրերի ընդհանուր պարունակությունը և կլանված կատիոնների գումարը նվազել են, իսկ ծանր մետաղների (ԾՄ) ընդհանուր պարունակությունը և շարժուն ձևերը՝ ավելացել։ Բանջարային մշակաբույսերում ծանր մետաղների (Cu, Pb, Mo) կուտակումը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի նորմերը, ինչը վտանգավոր է մարդկանց և կենդանիների առողջության համար։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-17