Պտղատու այգիների պլանետարային հաղորդակով հողամշակ ֆրեզի կինեմատիկական հետազոտություն

Հեղինակներ

  • Ա.Պ. Թարվերդյան, Ա.Ս. Գրիգորյան, Ա.Վ. Ալթունյան

Բանալի բառեր-:

պլանետարային մեխանիզմ, էպիցիկլոիդ, հողամշակ ֆրեզ, դանակի հետագիծ, դանակի արագություն

Ամփոփում

Կատարվել է այգիների մերձբնային տարածությունների մշակության մեքենաների դասակարգում և համեմատական գնահատում՝ ըստ ագրոտեխնիկական պահանջների համապատասխանության:
Հաստատվել է, որ այդ պահանջներին համապատասխանում են ուղղաձիգ պտտման առանցքով ֆրեզները: Դրանց կատարելագործման արդյունքում առաջարկվել է արտաքին կառչմամբ պլանետարային մեխանիզմով ֆրեզ-մեքենա, որը
ռոտորի փոքր պտույտների դեպքում ապահովում է դանակների սկավառակի մեծ պտուտաթվեր: Կատարվել է փոխանցումային մեխանիզմի կինեմատիկական վերլուծություն, ստացվել են դանակի հետագծի, արագության, արագացման որոշման անալիտիկ արտահայտություններ՝ կախված ռոտորի պտտման հաճախությունից և մեխանիզմի փոխանցման թվից:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-16

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն