ԲԱՐԴԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԳՈՐՇ ՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հեղինակներ

  • Վ.Ա. Պապինյան., Գ.Հ. Գասպարյան, Մ.Հ. Բարսեղյան

Բանալի բառեր-:

թափոն, բարդա, հող, ֆիզիկաքիմիական, բերքատվություն

Ամփոփում

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ոռոգելի մարգագետնային գորշ հողերի պայմաններում իրականացված հետազոտությունների համաձայն՝ 1400 մ3/հա չափաքանակով բարդայի կիրառումը նպաստում է մշակաբույսերի աճին և զարգացմանը: Դրանում պարունակվող արժեքավոր մակրոսննդատարրերի (N, P, K) շնորհիվ բարելավվում են հողի
ֆիզիկաքիմիական, քիմիական հատկությունները, սննդային ռեժիմը, բարձրանում է մշակաբույսերի բերքատվությունը:
Փորձադաշտերը բարդայով պարարտացնելու արդյունքում ձմերուկի բերքատվությունն ավելացել է 28,8, իսկ աշնանացան ցորենի հատիկի բերքը՝ 24 %-ով:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-14

Ինչպես մեջբերել