Ծխախոտի բուրավետ սորտերի ֆոտոսինթեզի գենետիկայի հայեցակետերը և սելեկցիայի օպտիմալացման ուղիները. ֆոտոսինթետիկ արդյունավետության գործակիցը

Հեղինակներ

  • Վ.Ա. Մարգարյան

Բանալի բառեր-:

ծխախոտ, ֆոտոսինթետիկ արդյունավետություն, մակածական ունակություն, երկալել անալիզ, համահարաբերակցություններ, սելեկցիա

Ամփոփում

Շարքի չորրորդ հոդվածում ներկայացված են ծխախոտի Սամսուն սորտատիպի յոթ սորտերի ֆոտոսինթետիկ արդյունավետության գործակցի (ՖԱԳ) գենետիկական անալիզի արդյունքները: Հաստատվել է, որ F1 հիբրիդներին բնորոշ է հատկանիշի միջանկյալ ժառանգումը, որը դրսևորվում է հիմնականում ռեցեսիվ բնույթի ադիտիվ գեների ազդեցությամբ, ինչի արդյունքում առկա են հատկանիշի և ĝi-ի ցուցանիշների անհամապատասխանություններ: Հիմնավորվել է բարելավված ֆոտոսինթետիկ ապարատով հիբրիդային զուգակցությունների ստացման գործում ՖԱԳ-ի կարևորությունը՝ որպես արժեքավոր ֆոտոսինթետիկ ցուցիչ: Հետազոտության արդյունքներով առանձնացվել են արժեքավոր սորտեր և հեռանկարային հիբրիդներ, ներկայացվել դրանց բուծման բոլոր օղակների օպտիմալացման կոնկրետ առաջարկություններ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-14

Ինչպես մեջբերել