ԳԼՈՒԽ ՍՈԽԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հեղինակներ

  • Գ.Վ. Ավագյան

Բանալի բառեր-:

գլուխ սոխ, պահպանում, մոխրագույն փտում, ասպերգիլիոզ, բակտերիալ թաց փտում

Ամփոփում

Հետազոտությունների ընթացքում բացահայտվել է գլուխ սոխի ֆիտոպաթոգեն ութ միկրոօրգանիզմ: Խաթունարխի տեղական սորտի սոխը պահպանման ընթացքում հիմնականում վարակվում է բակտերիալ թաց, հազվադեպ՝ մոխրագույն և սև փտումներով (ընդհանուր վարակվածությունը՝ 18,4 %), իսկ ռուսական Կարատալսկի սորտի սոխը՝ առավելապես սև, հազվադեպ՝ բակտերիալ
թաց և մոխրագույն փտումներով (ընդհանուր վարակվածությունը` 28,5 %):
Ի տարբերություն Խաթունարխի տեղական սորտի սոխուկների՝ ռուսական Կարատալսկի սորտի պահպանման ընթացքում բակտերիալ թաց փտումով և ասպերգիլիոզով վարակված սոխուկները ծլում են ժամանակից շուտ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-13