ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ

  • Պ.Ս. Էֆենդյան, Մ.Ա. Աբրահամյան, Կ.Ռ. Ներսիսյան

Բանալի բառեր-:

հողեր, տարածքներ, որոշում, մասնատվածություն, հողերի փոխակերպում

Ամփոփում

Ուսումնասիրվել է 2005-2020 թթ. գյուղատնտեսական նշանակության հողերի փոփոխման դինամիկան։ Նշված հողերի փոխակերպումը պայմանավորված է մի շարք օրենսդրական խնդիրներով, որոնք մինչ օրս լուծված չեն: Ըստ հետազոտությունների՝ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանը խոչընդոտում են գործող օրենսդրական դաշտը, դեգրադացման տարածումը, գյուղատնտեսական հողատեսքերի կազմում չօգտագործվող տարածությունների մեծ ծավալները և հողերի մասնատվածությունը։ Նշված գործոնները չեզոքացնելու կամ դրանց ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ և իրականացնել հողաշինարարական աշխատանքներ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-11