ԱՂԱՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Հ.Ս. Ղազարյան, Ս.Հ. Դավեյան, Դ.Վ. Մեջլումյան

Բանալի բառեր-:

գրունտային ջուր, խոնավություն, ոռոգում, հող, աղեր

Ամփոփում

Ըստ հետազոտությունների՝ Արարատյան հարթավայրի ոռոգելի հողատարածքներում աղաջրային ռեժիմների ուղղվածությունը և ինտենսիվությունը պայմանավորված են գրունտային ջրերի մակարդակով, հանքայնացմամբ, մշակաբույսերի տեսակային կազմով և ոռոգման գործոններով: Գրունտային ջրերի բարձր մակարդակի պայմաններում (<1,75 մ) հողի մակերեսին կամ միջին շերտերում առկա է աղերի որոշակի կուտակում, ինչը կարող է հանգեցնել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության անկման: Ուստի առաջարկվում է այդ հողատարածքներում գարնանը և աշնանը իրականացնել ոռոգման-լվացման աշխատանքներ՝ բարձրացնելով ոռոգման նորման 1,5 անգամ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-10

Ինչպես մեջբերել

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն