ՇՆԵՐԻ ԸՆԴԵՐԱՅԻՆ ԼԵՅՇՄԱՆԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հեղինակներ

  • Գ.Ռ. Ավետիսյան

Բանալի բառեր-:

լեյշմանիոզ, մլակ, մակաբույծ, շուն, տարափոխիկ

Ամփոփում

Ընդերային լեյշմանիոզը շների և մարդկանց տարափոխիկ մակաբուծային հիվանդություն է, որի հարուցիչները Protozoa խմբի մակաբույծներն են։
30 տարվա ընդմիջումից հետո` 1999 թվականից սկսած, Հայաստանում նորից գրանցվել են ընդերային լեյշմանիոզի դեպքեր։ 2015 թ. սեպտեմբերից մինչև 2016 թ. մարտ ամիսն արագ ախտորոշման թեստերով իրականացվել է շների շճաբանական հետազոտություն, որի արդյունքում Սյունիքի մարզում հայտնաբերվել է 9,3, Տավուշում՝ 10,3, Լոռիում՝ 11,1, Երևանում՝ 4,1 % (ընդհանուր առմամբ 7,5 %) վարակվածություն:
Առաջարկվում է իրականացնել շների հաշվառում և շարունակել հետազոտությունները։ Անհրաժեշտ է հատկապես ակտիվացնել թափառող շների դեմ պայքարը, ինչպես նաև ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-10