Հատուկ թողարկում

Համընդհանուր դրույթ. «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրակազմը խրախուսում է բոլոր այն հետազոտությունները, որոնք պարունակում են տեսական և փորձնական եղանակներով ապացուցված բովանդակություն, որոնք հետևում են  եզակիության սկզբունքին, ապահովում են նորարարություն և առաջընթաց ագրարային գիտության և տեխնոլոգիաների զարգացման գործում:

1.Գիտական պարբերականի հատուկ թողարկումները (ՀԹ) հետազոտությունների հավաքածուներ են, որոնք կենտրոնացած են հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի հրատարակչական էթիկայի նորմերը կիրառելի են ՀԹ – ների դեպքում (Տե՛ս հղումը https://journal.anau.am/index.php/anau/ethics)՝  բացառությամբ ստորև շարադրված դրույթների.

1.1. Հատուկ թողարկումները ղեկավարվում են թեմայի փորձագետների կողմից, ովքեր ստանձնում են ՀԹ-ի Հյուր խմբագրի դերը: ՀԹ-ն չի համարվում ամսագրի հերթական համար: Հատուկ թղարկման ներկայացված բոլոր աշխատանքները կարող են հրապարակվել ամսագրի կանոնավոր համարներին զուգահեռ, երբ դրանք ընդունելիս լրացուցիչ պիտակավորված են որպես Հատուկ թողարկման պատկանող և կարող են հայտնաբերվել ամսագրի ժողովածուներում:

1.2. Հատուկ թողարկումները արդյունք են հատուկ թեմատիկ իրադարձությունների, ուստի  չունեն պարտադիր պարբերականություն:

2.Հատուկ թողարկման ձևավորումը. ՀԹ-ն կարող է ձևավորվել գիտատեխնոլոգիական ոլորտում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած որևէ անհատի կամ խմբի առաջարկի հիման վրա: Թողարկումը կարող է հետևել որևէ գիտական իրադարձության՝ գիտաժողով, խորհրդաժողով, սեմինար, դասախոսություն, քննարկում, գիտափորձ, հրատապ առաջ քաշված հիմնախնդիր և այլն:

3.Հատուկ թողարկման առաջարկի ներկայացում. Երբ վերը նշված անձինք կամ խմբերը գրավոր առաջարկ են ներկայացնում խմբագրությանը, ամսագրի գլխավոր խմբագիրը և խմբագրական թիմը նախ քննարկում են նախաձեռնության նպատակահարմարությունը, ապա  վերահսկում հյուր խմբագիրների նշանակման և բոլոր նյութերի՝ ամսագրին համապատասխանության գործընթացը:

Հատուկ թողարկման առաջարկը պետք է ներառի.

  1. ՀԹ-ի դրդապատճառի հակիրճ ներկայացում,
  2. Հիմնական թեման և ընդգրկված ոլորտները, ինչպես նաև հետազոտությունների խորագրերը, որոնք կհամապատասխանեն ՀԹ-ի շրջանակին,
  3. Ամսագրի անվանումը, որին ներկայացվում է առաջարկը,
  4. ՀԹ-ի նախնական վերնագիր, որը պետք է հստակ արտացոլի հետաքրքրության առարկան,
  5. Ներկայացման վերջնաժամկետ. Հատուկ թողարկումը կարող է բաց լինել 6-12 ամիս ժամկետով,
  6. Հյուր խմբագիրների ցուցակ. անուններ, աշխատավայրեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, ORCID - ներ (պարտադիր) և կայքեր, հետազոտական ​​հետաքրքրություններ, սոցիալական մեդիա հաշիվներ (ըստ ցանկության):
  7. Հյուր խմբագիրների թիվը յուրաքանչյուր թողարկման դեպքում կարող է լինել կամընտրական:

4.Հատուկ թողարկման հոդվածների տեխնիկական պահանջները շարադրված են խմբագրության սահմանած չափորոշիչներում (տե՛ս հղումը https://journal.anau.am/index.php/anau/ags)՝ բացառությամբ ստորև ձևակերպված կետերի.

  1. Հոդվածի հեղինակների թվաքանակի սահմանափակում չկա,
  2. Թողարկման էջերի ընդհանուր քանակի սահմանափակում չկա,
  3. Հատուկ թողարկմանը նախորդող իրադարձության ընթացքում ամփոփագրերի ներկայացումը պարտադիր է, տեղեկատվական վահանակի ներկայացումը՝ կամընտրական:

5.ՀԹ-ին հետազոտությունների ընդունման կարգը. Փաստաթղթերի ընդունման մեկնարկը նամակ-կանչն է գիտնականներին կամ հրատարակչի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը՝ համապատասխան ձևաթղթի լրացման պայմանի առկայությամբ: Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներառեն ՀԹ-ի համառոտ նկարագրությունը և պոտենցիալ հրատարակվողներին մոտիվացնեն իրենց հետազոտությունը ներկայացնելու: Ամսագրի հրատարակչական-խմբագրական թիմի գործառույթը գիտնականների հետ կապի հաստատումն է կամ նրանց ցանկի տրամադրումը:

6.ՀԹ-ի խթանման ծրագիրը կարող է հաջորդել Հայտերի ստացմանը (ըստ ցանկության). հայտատուները պետք է հայտարարեն հետազոտությունների կամ գովազդային վահանակների ներկայացման գործում պահանջվող աջակցության մասին, որպեսզի կազմակերպիչները  այդ գործում ևս ներգրավեն պոտենցիալ ներդրողների:

7.Հյուր խմբագրի ուղեցույցը սահմանում է Հյուր խմբագիրների դերը, որոնք ներգրավված են Հատուկ թողարկման գործընթացում: Հյուր խմբագրի պարտականությունները և էթիկան ընդհանուր առմամբ համապատասխանում են «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի սահմանած նորմերին (տե՛ս հղումը https://journal.anau.am/index.php/anau/ethics)` բացառությամբ ստորև շարադրված կետերի.

  1. Հյուր խմբագիրը պատասխանատու է ՀԹ-ի բովանդակության համար, մինչդեռ ներքին խմբագիրները տրամադրում են վարչական աջակցություն:
  2. Բովանդակության համապատասխանությունը. Հյուր խմբագիրը պարտավորվում է ապահովել, որպեսզի հրապարակված ողջ բովանդակությունը համապատասխանի ինչպես ՀԹ-ի, այնպես էլ ամսագրի՝ ավելի լայն շրջանակին:
  3. Շրջանակի լրացուցիչ վերահսկողությունը տրամադրվում է ամսագրի գլխավոր խմբագրի և/կամ Խմբագրական խորհրդի կողմից:

         4.Խմբագրի կողմից ներկայացվող հայտ. ՀԹ-ն կարող է հրապարակել Հյուր խմբագրի հետազոտություները, սակայն դրանց թիվը պետք է սահմանափակվի՝ ապահովելու համար Հատուկ թողարկման հետազոտական ​​տարածքը ներկայացնող հեղինակության բազմազանությունն ու ներառականությունը: Հյուր խմբագրի կողմից ներկայացված ցանկացած հոդված ենթակա է վերանայման Խմբագրական խորհրդի անդամի կողմից:

8.Գրախոսման գործընթացը ընդհանուր առմամբ համապատասխանում է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի սահմանած գրախոսման կարգին (տե՛ս հղումը https://journal.anau.am/index.php/anau/rev)` բացառությամբ ստորև նշված կետի.

8.1. Հրավիրված խմբագրից բացի, այլ գրախոսողներ ընտրվում են ըստ ցանկության։