ԿԱՐՏՈՖԻԼԱՀԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՌՈՏԱՑԻՈՆ ԿՈՇՏԱՄԱՆՐԻՉ-ՓՈԽԱԿՐԻՉԻ ԴԱՆԱԿՈՎ ԿՏՐՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՏԱՇԵՂԻ ԹՌԻՉՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Ա.Մ. Եսոյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Ա.Ա. Մաթևոսյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան https://orcid.org/0009-0009-8237-3225
  • Ա.Ա. Եսոյան Երևանի պետական համալսարան

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2024.1-9

Բանալի բառեր-:

զտում, թռիչքի հեռավորություն, կարտոֆիլահան մեքենա, կոշտամանրիչ-փոխակրիչ, հողային տաշեղ, մարգաթումբ

Ամփոփում

Ծանր հողերի պայմաններում կարտոֆիլահան մեքենաները պալարահանման անհրաժեշտ տեխնոլոգիական որակ չեն ապահովում: Ուստի առաջարկվում է խոփաէլևատորային համակարգը համալրել պալարամարգաշարքի դինամիկական կոշտաջարդիչով: Դինամիկական սկզբունքով աշխատող կոշտամանրիչ-փոխակրիչը տեղակայվում է կարտոֆիլահան մեքենայի խոփերից առաջ և ընդգրկում է պալարաբունն ամբողջությամբ, ինչը հնարավորություն է տալիս կտրված հողային տաշեղը դուրս բերել միջմարգային տարածություն՝ ապահովելով թռիչքի բավարար հեռավորություն, պալարահողային զանգվածում նվազեցնել հողի քանակությունը և զտման էլևատորին մատուցել հողից առավելագույնս մաքրված պալարազանգված:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-03-29

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն