ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԲԵԶԻՈԶԻ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հեղինակներ

  • Վալերի Գրիգորյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0000-0840-3961
  • Գայանե Պետրոսյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0004-5886-5100
  • Սպարտակ Երիբեկյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0005-2210-7284
  • Լիանա Գրիգորյան Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն, ՀԱԱՀ https://orcid.org/0009-0008-8799-4568

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2025.1-71

Բանալի բառեր-:

արյուն, բաբեզիոզ, իմունաֆերմենտային հետազոտություն, խոշոր եղջերավոր կենդանիներ, պոլիմերազային շղթայական ռեակցիա

Ամփոփում

Խոշոր եղջերավոր կենդանիների բաբեզիոզը Հայաստանում տարածված, սեզոնային տրանսմիսիվ հիվանդություն է: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել բաբեզիոզի հարուցիչների ազդեցությունը կենդանիների արյան ցուցանիշների վրա, համեմատել ախտորոշման տարբեր մեթոդների արդյունավետությունը, միաժամանակ իրականացնել բուժկանխարգելիչ
միջոցառումներ՝ կիրառելով առավել արդյունավետ դեղանյութեր։ Բաբեզիոզով հիվանդ կենդանիների մոտ փոփոխության է ենթարկվում արյան ձևավոր տարրերի հարաբերակցությունը, նվազում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի, ավելանում՝ լեյկոցիտների քանակը: Հիվանդության ախտորոշման առավել արդյունավետ մեթոդը պոլիմերազային շղթայական ռեակցիայի հիման վրա հետազոտությունն է, իսկ կանխարգելման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ագրոմելիորատիվ միջոցառումներ, կիրառել տզասպան միջոցներ, մշակել և ախտահանել կենդանիներին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-07-16

Թողարկում

Բաժին

Veterinary Science and Breeding Techniques

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները