Կովերի հետծննդյան էնդոմետրիտի բուժման եղանակների մշակում

Հեղինակներ

  • Էրիկ Նիկողոսյան ՀԱԱՀ անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն https://orcid.org/0009-0004-8895-4374
  • Ալբերտ Վարդանյան ՀԱԱՀ անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն https://orcid.org/0009-0000-7633-7978
  • Lիանա Գրիգորյան ՀԱԱՀ անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն https://orcid.org/0000-0002-9991-8377
  • Ժաննա Մելքոնյան ՀԱԱՀ անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն https://orcid.org/0009-0002-7976-0151

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2024.3-254

Բանալի բառեր-:

արյունաբանական ցուցանիշներ, լեյկոպրոֆիլ, կով, հետծննդյան էնդոմետրիտ, մսապեպտոնային ագար

Ամփոփում

Հետազոտության նպատակն է լայն ազդեցության հակաբակտերիական պատրաստուկների, իմունախթանիչ և հորմոնալ դեղամիջոցների համատեղ կիրառմամբ մշակել կովերի հետծննդյան էնդոմետրիտի բուժման առավել արդյունավետ եղանակ: Էնդոմետրիտի հայտնաբերումն իրականացվել է կենդանիների կլինիկական, վագինալ և ռեկտալ հետազոտություններով։ Բուժումից առաջ և բուժման ընթացքում կատարվել են հիվանդ կենդանիների լեյկոպրոֆիլի, արյունաբանական, արյան կենսաքիմիական ցուցանիշների հետազոտություններ: Ուսումնասիրվել է հիվանդության զարգացման դինամիկան: Հիվանդ կենդանիների վագինալ արտազատումների ախտածին միկրոֆլորայի տեսակային կազմը և տարբեր հակաբիոտիկների նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների զգայունությունը որոշելու նպատակով իրականացվել են մանրէաբանական ուսումնասիրություններ: Առաջարկվել է լեքսոֆլոն, մետրիկուր, ASD 2 ֆրակցիա, օքսիտոցին և սինեստրոլ պատրաստուկների կիրառմամբ բուժման նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս հետծննդյան էնդոմետրիտի բուժման տևողությունը կրճատել է 2-3 օրով:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-13 — վերբեռնեք 2024-12-19

Տարբերակներ

Թողարկում

Բաժին

Veterinary Science and Breeding Techniques