ԿԱՐՏՈՖԻԼԻ ՈՐՈՇ ՍՈՐՏԵՐԻ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՄԱՐԿԵՐՆԵՐԻ

Հեղինակներ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2024.3-232

Բանալի բառեր-:

ԴՆԹ-ի ռեստրիկցիոն հատված, էլեկտրաֆորեզային սպեկտր, կարտոֆիլ, ռեստրիկտազ, սպիտակուցային բանաձև

Ամփոփում

Գյուղատնտեսության զարգացման ներկայիս փուլում, երբ առաջնային խնդիրներ են մշակաբույսերի նոր սորտերի ստացումը և գոյություն ունեցողների կատարելագործումը, դասական սելեկցիայի հետ մեկտեղ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում՝ մոլեկուլային մարկերներ ու գենետիկական տրանսֆորմացիաներ: Սույն հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է Հայաստանում մշակվող կարտոֆիլի երեք արժեքավոր սորտերի ներսորտային և միջսորտային բազմազանությունը: Գիտափորձերի արդյունքները որպես գենետիկական մարկերներ կարող են կիրառվել նշված սորտերի նույնականացման, անձնագրավորման, ինչպես նաև ճյուղում իրականացվող մարկերային սելեկցիայի ժամանակ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-13 — վերբեռնեք 2024-12-19

Տարբերակներ

Ինչպես մեջբերել