Գաղտնի մաստիտի տարածվածությունը Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում

Հեղինակներ

  • Է.Ա. Նիկողոսյան, Ա.Վ. Վարդանյան, L.Հ. Գրիգորյան, Ժ.Ս. Մելքոնյան

Բանալի բառեր-:

արյուն, կաթ, կալիֆորնիական թեստ, կով, մաստիտ, սոմատիկ բջիջներ

Ամփոփում

Հետազոտությունների նպատակն է Հայաստանի Հանրապետության ֆերմերային տնտեսություններում գաղտնի մաստիտով հիվանդ կովերի հայտնաբերումը կալիֆորնիական թեստի միջոցով՝ կաթի նմուշներում սոմատիկ բջիջների քանակի հաշվարկման եղանակով։ Հետազոտված 170 կենդանիներից 60-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի մաստիտ, ինչը կազմում է հետազոտված կենդանիների ընդհանուր գլխաքանակի 35,2 %-ը։ Միաժամանակ գաղտնի մաստիտի նկատմամբ արտահայտված դրական ռեակցիա դիտվել է 40 կենդանիների (23,5 %), ուժեղ արտահայտված դրական ռեակցիա՝ 20 կենդանիների մոտ (11,7 %): Ենթակլինիկական մաստիտով հիվանդ կենդանիների կաթի մանրէաբանական ուսումնասիրություններով գրանցվել է տարբեր ախտածին միկրոօրգանիզմներով բարձր աղտոտվածություն, իսկ արյան մեջ լեյկոցիտների ընդհանուր քանակի աճը վկայում է օրգանիզմում բորբոքային երևույթների առկայության և ախտաբանական պրոցեսների դեմ պայքարելու համար օրգանիզմի պաշտպանիչ ուժերի մոբիլիզացման մասին։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-11

Թողարկում

Բաժին

Veterinary Science and Breeding Techniques