ՄՈՐԵՆՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Ա.Ջ. Տեր-Գրիգորյան, Ա.Ա. Մանվելյան, Մ.Հ. Ղազարյան, Ք.Ռ. Ամիրյան

Բանալի բառեր-:

մորենի, մորենու բզեզ, մորենու երկարակնճիթ-ծաղկակեր, մորենու ընձյուղային գալամլակ, մորենու ցողունային գալամլակ, վնասատուներ

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են 2022-2023 թթ. Տավուշի մարզի Իջևան համայնքի պայմաններում մորենու (Rubus idaeus) վնասատուների տեսակային կազմի ուսումնասիրության արդյունքները: Մեր կողմից գրանցվել և նույնականացվել
է վնասատուների 17 տեսակ, որոնցից 2-ը պատկանում են սարդակերպերի (Arachnoidae) դասի տզերի (Acarina) կարգին, 1-ը՝ փափ­կամարմինների (Mollusca) դասի փորոտանիների (Gastropoda) կարգին, 14-ը՝ միջատների (Insecta) դասի հետևյալ կարգերին՝ ծոպաթևավորների (Thysanoptera), հավասարաթևավորների (Homoptera), ուղղաթևավորների (Orthoptera),
կարծրաթևավորների (Coleoptera), երկթևերի (Diptera), թեփու­կա­թևավորների (Lepidoptera), կիսակարծրաթևավորների (Heteroptera): Հայտնաբերված վնասատուներից առավել տարածված են եղել մորենու ընձյուղային գալամլակը, մորենու ցողունային գալամլակը, մորենու երկա­րակնճիթ-ծաղկակերը, մորենու բզեզը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-10

Ինչպես մեջբերել