«ԳՐԻՆ ՄԻՔՍ» ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՔԴԵՂԻ ՍՈՐՏԵՐԻ ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ

Հեղինակներ

  • Գ.Ժ. Սարգսյան, Լ.Մ. Թադևոսյան, Ա.Է. Ավագյան, Գ.Ս. Մարտիրոսյան

Բանալի բառեր-:

բերքատվություն, կենսապարարտանյութ, շահութաբերություն, տաքդեղ, ֆենոլոգիական փուլեր

Ամփոփում

Ջերմատան պայմաններում ուսումնասիրվել է «Գրին Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Գրին միքս» ունիվերսալ կենսապարարտանյութի ազդեցությունը քաղցր տաքդեղի Լոշտակ և Հայկ սորտերի տնտեսապես արժեքավոր հատկանիշների վրա։ Հետազոտություններով պարզվել է, որ «Գրին միքս» կենսապարարտանյութը խթանել է տաքդեղի փորձարկվող սորտերի աճն ու զարգացումը, բարելա­վել պտուղների և սերմերի որակական ցուցանիշները, նպաստել բերքա­տվու­թյան ավելացմանն ու շահութաբերության բարձրացմանը:
Ուստի այն կարելի է առաջարկել որպես տաքդեղի մշակության արդյունավետ կենսապարարտանյութ և կիրառել ինչպես ավանդական, այնպես էլ օրգանական գյուղատնտեսությունում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-10

Ինչպես մեջբերել