ԼՈԼԻԿԻ ՈՂԿՈՒԶԱՎՈՐ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՋԵՐՄԱՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Հ.Հ. Մարտիրոսյան

Բանալի բառեր-:

գնահատում, լոլիկ, հիբրիդ, ողկուզավո, որակական, ջերմատուն

Ամփոփում

Լոլիկի ողկուզավոր հիբրիդների պտուղների որակական ցուցանիշների ուսումնասիրության նպատակով ընտրվել են ներմուծված Rijk Zwaan ֆիրմայի Prodezo F1, Santiana F1, Adventure F1, Syngenta ֆիրմայի Climbo F1 և տեղական RM-4 (Սյունե) հիբրիդները: Ըստ սորտային առանձնահատկությունների և աճեցման շրջապտույտի՝ հե­տա­զոտվող հիբրիդներում չոր նյութերի պարունակությունը տատանվել է 6,14-7,74 %, շաքարներինը` 2,88-3,22 %, վիտամին C-ինը՝ 18,44-22,13 մգ% սահմաններում:
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ բարձրորակ պտուղներ ունեցող Rijk Zwaan ֆիրմայի Adventure F1 և տեղական RM-4 (Սյունե) հիբրիդներն առաջարկում ենք ներդնել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների
պայմաններում ողկուզավոր լոլիկի արտադրությունում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-10