ԽՈԶԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՆՐԷՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՎ API ԹԵՍՏՈՎ
Բանալի բառեր-:
ենթատիպ, էնտերոբակտերիանե, կենսաքիմիական մեթոդ, մորֆոլոգիական մեթոդ, նույնականացում, ստաֆիլոկոկերԱմփոփում
Առողջ խոզերի ներքին օրգաններից վերցված 76 նմուշների մանրէաբանական հետազոտությունների ընթացքում անջատվել են մի շարք մանրէներ (ստաֆիլոկոկերի 8 ենթատիպ և էնտերոբակտերիաների 7 տիպ՝ իրենց ենթատիպերով), որոնցից շատերը մարդկանց և կենդանիների համար ախտածին ու պայմանական ախտածին հարուցիչներ են և ուղղակի կամ անուղղակի փոխանցման արդյունքում կարող են վարակիչ հիվանդությունների աղբյուր լինել։ Ըստ անջատված մանրէների մորֆոլոգիական, տինկտորալ, կենսաքիմիական հատկությունների, ինչպես նաև API թեստի՝ 99,9 % հավաստիությամբ որոշվել են յուրաքանչյուր մանրէի տիպը և ենթատիպը: Հիմք ընդունելով անջատված ամեն մի մանրէի տիպի և ենթատիպի նույնականացման ցուցանիշները՝ ընտրողական ագարային սննդամիջավայրերում առանձնացվել են շտամներ՝ ստաֆիլոկոկերից 5 ենթատիպ, էնտերոբակտերիաներից 5 տիպ՝ իրենց ենթատիպերով: Ստացված հետազոտական արդյունքները կարող են կիրառվել անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև առողջապահության բնագավառներում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Creative Commons Attribution-Non-Commercial (CC BY-NC). CC BY-NC allows users to copy and distribute the article, provided this is not done for commercial purposes. The users may adapt – remix, transform, and build upon the material giving appropriate credit, providing a link to the license. The full details of the license are available at https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/.