ԱՉՔԵՐՈՎ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՂԻ ՆՌՆԵՆԻ ՍՈՐՏԻ ՎԱԶԵՐԻ ԱՃԻ, ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ

Հեղինակներ

  • Բ.Ա. Գրիգորյան գ.գ.թ., Ա.Ի. Օհանյան գ.գ.թ

Բանալի բառեր-:

բեռնվածություն, բերք, էտ, շիվ, սորտ

Ամփոփում

Արմավիրի մարզի պայմաններում ուսումնասիրվել է վազերի՝ աչքերով բեռնվածության ազդեցությունը խաղողի Նռնենի սորտի աճի և բերքատվության վրա։ Պտղունք համայնքի այգում դիտարկվել են 2,5x1,5 մ խտությամբ տնկված և ցածրաբուն բազմաթև հովհարանման համակարգով ձևավորված վազերի 20, 30, 40, 50 աչք բեռնվածությունները: Շիվերի աճի, պտուղների հասունացման, բերքի քանակի և որակի ուսում­նասիրության համաձայն՝ որակյալ և բարձրարժեք գինի պատրաստելու համար առաջարկում ենք կիրառել 30, 40 աչք բեռնվածություններով օպտիմալ տարբերակները։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-10

Ինչպես մեջբերել