Շների պարվովիրուսային էնտերիտի բուժման թերապևտիկ միջամտության որոշ մոտեցումներ

Հեղինակներ

  • Ա.Ռ. Մկրտչյան, Կ.Ա. Սուքիասյան, Է.Ա. Նիկողոսյան, Ս.Ա. Մկրտչյան

Բանալի բառեր-:

գլյուկոկորտիկոիդ, էնտերիտ, շան ձագ, շիճուկ, վիրուս

Ամփոփում

Պարվովիրուսային էնտերիտի բուժման արդյունավետ մեթոդների մշակումն անասնաբուժության արդի խնդիրներից է, քանի որ շների այլ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում այդ հիվանդության տեսակարար կշիռը բավականին բարձր է: Մեր կողմից իրականացված հետազոտությունների համաձայն՝ ախտածագումային և ախտանշանային թերապիայի հետ միաժամանակ յուրահատուկ իմուն շիճուկների կիրառումը բուժման արդյունավետությունը բարձրացնում է ընդամենը 25 %-ով, իսկ թերապիայի նշված տեսակների, յուրահատուկ իմուն շիճուկների և դեքսամետազոնի համակցված կիրառումը՝ 50 %-ով, ինչը փաստում է պարվովիրուսային էնտերիտի բուժման ժամանակ օրգանիզմի հարմարվողականությունը բարձրացնող հակաշոկային և հակասնկային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդների երկարատև օգտագործման անհրաժեշտության մասին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-04-15