ՆՇԵՆՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Գ.Վ. Ավագյան, Վ.Գ. Սահակյան

Բանալի բառեր-:

գոմոզ, կորիզավորների ծակոտկեն բծավորություն, բծավորություն, նշենի, տերևների այրվածք, փրփրանման քաղցկեղ, քլորոզ

Ամփոփում

2021 ­և ­2022 ­թթ. ­ՀՀ­ Երվանդաշատ ­համայնքի ­պայմաններում­ ուսումնասիրվել են­ նշենու­ հիվանդությունների­ տեսակային­ կազմը  և­ տարբեր­ սորտերի վարակվածությունը:­ Գուարա­ սորտի­ ծառերը­ վարակված­ են­ եղել­ կորիզավորների­ ծակոտկեն բծավորություն,­ գոմոզ­ և­ նշենու­ փրփրանման­ քաղցկեղ,­ Պենտա ­սորտի ­ծառերը՝ ­գոմոզ,­ նշենու ­տերևների­ այրվածք,­ նշենու փրփրանման քաղցկեղ,­ քլորոզ­ հիվանդություններով,­ իսկ­ Լորան­ սորտի­ծառերի­վրա­ որևէ հիվանդություն­ չի ­հայտնաբերվել:­
Նշենու­ տերևների­ այրվածք­ և­ փրփրանման­ քաղցկեղ­ հիվանդությունները Հայաստանում ­գրանցվել­ են առաջին ­անգամ: Գոմոզով  վարակված­ նմուշներից­ լաբորատոր­ պայմաններում­ անջատվելև­ նույնականացվել­ են­ մի­ շարք­ բուսախտածին­ (Arthrinium sp./Apiospora sp., Fusarium acuminatum, F. Incarnatum-equiseti, F. oxysporum, Valsa sordida) ­և­ ոչ ­ախտածին­ (Clonostachys rosea, Lachancea quebecensis, Mucor circinelloides, Pichia kudriavzevii, Torulaspora sp.) ­սնկատեսակներ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-13