ՄԱՏՈՒՏԱԿԻ ԱՐՄԱՏԻ ԷՔՍՏՐԱԿՏԻ ՀԱՎԵԼՈՒՄՈՎ ԲՈՒԼԿՈՒ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հեղինակներ

  • Ք.Ս. Խանամիրյան, Ն.Գ. Հովհաննիսյան, Ս.Վ. Աբրահամյան, Ի.Ս. Խաչատրյան

Բանալի բառեր-:

անվտանգության ցուցանիշներ, բնական շաքարի փոխարինիչ, ելքի հաշվարկ, մատուտակի արմատի էքստրակտ, ֆունկցիոնալ նշանակության սննդամթերք

Ամփոփում

Հետազոտությունների հիման վրա մշակվել են ֆունկցիոնալ նշանակության բուլկու արտադրության նոր բաղադրագիր և տեխնոլոգիա։ Գնահատվել են տնտեսական արդյունավետությունը, պատրաստի արտադրանքի անվտանգության ցուցանիշների համապատասխանությունը գործող նորմա­տիվային փաստաթղթերի պահանջներին։ Քանի որ շաքարի ոչ բոլոր փոխարինիչներն
են անվտանգ, ուստի ուսումնասիրվել և հիմնավորվել է բուլկեղենի արտադրությունում մատուտակի արմատի էքստրակտի օգտագործման անվտանգությունը։ Առաջարկվող արտադրատեսակը հայրենական արտադրության, մասնավորապես ֆունկցիոնալ նշանակության սննդամթերքի շուկայում նորույթ է, իսկ մշակված տեխնոլոգիան կարող է խթանել հացաբուլկեղենի արտադրության
զարգացումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-13

Ինչպես մեջբերել

Ք.Ս. Խանամիրյան, Ն.Գ. Հովհաննիսյան, Ս.Վ. Աբրահամյան, Ի.Ս. Խաչատրյան. (2023). ՄԱՏՈՒՏԱԿԻ ԱՐՄԱՏԻ ԷՔՍՏՐԱԿՏԻ ՀԱՎԵԼՈՒՄՈՎ ԲՈՒԼԿՈՒ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. <<Ագրոգիտություն և տեխնոլոգիա>>, 3(83). Retrieved from https://journal.anau.am/index.php/anau/article/view/435