ԲՈՒՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՐԲԵՐՇԻԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄ

Հեղինակներ

  • Է.Բ. Բալայան

Բանալի բառեր-:

ճագարի միս, դդում, մանկական նրբերշիկ, ամինաթթու

Ամփոփում

Վաղ տարիքից առողջ սնվելը կարևոր նշանակություն ունի երեխայի աճի և զարգացման համար։ Ուստի խնդիր է դրվել մշակել օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերով հարուստ և առողջության համար անվտանգ նոր տեսակի մանկական նրբերշիկի արտադրության տեխնոլոգիա։ Որպես հումք օգտագործվել է ճագարի միսը, իսկ բուսական հավելանյութ՝ դդմի խյուսը (օպտիմալ չափաքանակը՝ 15 %)։ Բուսական և կենդանական ծագման մթերքների նման համադրությունն ունի բարձր կենսաբանական
արժեք, միաժամանակ կարող է խթանել Հայաստանում ճագարաբուծության զարգացումը և տեղական հումքի սպառումը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-18