ՄԻՋԱՏԱՍՊԱՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՄԲԱԿԵՆՈՒ ԿՆԳՈՒՂԱԿԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հեղինակներ

  • Հ.Լ. Թերլեմեզյան, Մ.Հ. Ղազարյան

Բանալի բառեր-:

բամբակենու կնգուղակեր, վնասատու, տաքդեղ, միջատասպան, կենսաբանական արդյունավետություն

Ամփոփում

Բամբակենու կնգուղակերի դեմ պայքարի նպատակով 2020-2021 թթ. Արմավիրի մարզի Խորոնք համայնքի տաքդեղի դաշտերում փորձարկվել են տարբեր քիմիական խմբերի պատկանող Էֆորիա, Կորագեն, Դեցիս Պրոֆի, Բելտ, Դեցիս Ֆ-Լյուքս, Մովենտո, Ամպլիգո 150, Վերտիմեկ, Պրոկլեյմ, Սպինտոր միջատասպանները։ Փորձարկումների ընթացքում դրանց կենսաբանական արդյունավետության հաշվառումները կատարվել են սրսկումից 1, 5, 10 և 15 օր հետո։ Ըստ հետազոտությունների՝ բամբակենու կնգուղակերի դեմ պայքարում առավել բարձր կենսաբանական արդյունավետություն են ապահովել Էֆորիա, Բելտ, Ամպլիգո 150, Դեցիս Ֆ-Լյուքս միջատասպանները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-18