ՊՂՆՁԻ ԵՎ ԿԱՊԱՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԱՐԴԵՆԻՍ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՃԵՑՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Ս.Ա. Հունանյան, Ա.Ա. Սարգսյան, Ղ.Ա. Հովհաննիսյան

Բանալի բառեր-:

ավտոմայրուղի, մշակաբույսեր, պղինձ, կապար, կուտակում

Ամփոփում

Հետազոտությունները կատարվել ենՄարտունի-Վարդենիս մայրուղու հարակից տարածքներում աճեցվող մշակաբույսերի՝ ծանր մետաղներով աղտոտ­վածու­թյան աստիճանը և բույսերի օրգաններում դրանց բաշխվածությունը պարզելու նպատակով: Ստացված տվյալների համաձայն՝ մայրուղու հարակից տարածքների աշնանացան և գարնանացան ցորենի հատիկներում, կարտոֆիլի պալարներում պղնձի պարունակությունը գերազանցել է ստուգիչին 1,13-1,30, 1,06-1,18, 1,07-1,28, իսկ կապարինը՝ 2,20-3,05, 2,94-4,71, 1,51-1,82 անգամ: Ծանր մետաղների առավելագույն կուտակում հայտնաբերվել է արմատներում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-17