ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՉՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ

Հեղինակներ

  • Ն.Վ. Յավրույան

Բանալի բառեր-:

պտուղ-բանջարեղեն, հումքի նախապատրաստում չորացման, ծծմբի երկօքսիդով մշակում, նատրիումի պիրոսուլֆիտով մշակում, սննդային հավելում

Ամփոփում

Չորացումը պտուղ-բանջարեղենի վերամշակման տեխնոլոգիական գործընթաց է, որի արդյունքում ստացվող մթերքը կարող է պահպանվել մինչև մեկ տարի: Չորացված մրգերի և բանջարեղենի անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն սահմանված ստանդարտներին: Որպես նորարարություն՝ չորացման նախապատրաստվող հումքը վերամշակվել է նատրիումի պիրոսուլֆիտով: Ուսումնասիրվել են վերջինիս հատկությունները և քիմիական կազմը, իսկ պտուղների չորացումից հետո կատարվել է փորձաքննություն: Ի տարբերություն ծծմբի փոշու՝ նատրիումի պիրոսուլֆիտի հավելումով վերամշակումն անվտանգ է: Բացի այդ՝ պահպանվում է վերամշակվող մթերքի բնական գույնը, 2-3
ժամով կրճատվում է չորացման տևողությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-16