ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՑԱԹԽՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄ

Հեղինակներ

  • Ն.Գ. Հովհաննիսյան, Ա.Կ. Սոլոմոնյան, Զ.Հ. Հովեյան

Բանալի բառեր-:

հաց, տեխնոլոգիա, հաճարի ալյուր, անանուխի էքստրակտ, բաղադրագիր

Ամփոփում

Ներկայումս հացի շուկան տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ավելի է ընդլայնվում: Հացի նոր, ոչ ավանդական տեսակներն ունեն լայն պահանջարկ:
Հետազոտությունների ընթացքում լրացուցիչ հումքատեսակների՝ հաճարի ալյուրի և անանուխի էքստրակտի կիրառմամբ կրճատվել են խմորման ու հասունացման տևողությունները, ստացվել է որակյալ, օգտակար, սպառողական բարձր հատկություններով հաց։ Բացի այդ՝ հավելյալ տեխնոլոգիական սարքավորումներ և ներդրումներ չեն պահանջվում:
Ֆունկցիոնալ նշանակության հացամթերքի առաջարկվող տեխնոլոգիան կարող է ներդրվել արտադրության մեջ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-16