ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեղինակներ

  • Ջ.Տ. Սիմոնյան, Հ.Ե. Ոսկանյան, Լ.Լ. Սիմոնյան

Բանալի բառեր-:

համաճարակաբանություն, վիրուս, մեղու, փեթակ, փոշոտում

Ամփոփում

Ըստ Հայաստանի չորս մարզերի ութ համայնքների համաճարակաբանական հետազոտությունների՝ որոշվել է պարկաձև թրթուրի և մեղուների քրոնիկ կաթված վիրուսային հիվանդությունների տարածվածությունը: Վարակվածության բարձր մակարդակ է գրանցվել Սյունիքի մարզում: Ախտահարված փեթակներում հայտնաբերված թրթուրների և մեղուների կլինիկական նշանները համընկել են նշված հիվանդությունների ախտանշաններին:
Մեղուների անկումները կարող են հանգեցնել բերքատվության նվազման և վնաս պատճառել գյուղատնտեսությանը։ Ուստի անհրաժեշտ է բացահայտել տարածված վիրուսային հիվանդությունները և մշակել դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-15

Ինչպես մեջբերել