ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԲԻՍԿՎԻԹԱՅԻՆ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄ

Հեղինակներ

  • Ն.Գ. Հովհաննիսյան, Տ.Մ. Միրիբյան

Բանալի բառեր-:

ֆունկցիոնալ սննդամթերք, ալրային հրուշակեղեն, քնջութի ալյուր, բիսկվիթային արտադրանք, սոսնձանյութ

Ամփոփում

ՈՒսումնասիրության հիմնական նպատակը քնջութի ալյուրի կիրառմամբ, ֆունկցիոնալ նշանակությամբ ալրային հրուշակեղենի նոր արտադրատեսակի տեխնոլոգիա և բաղադրագիր մշակելն է: Քնջութը հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, պարունակում է մինչև 40 % սպիտակուցներ՝ ներառյալ փոխարինելի և անփոխարինելի ամինաթթուներ, հիստիդին: Վերջինս կարգավորում է հեմոգլոբինի սինթեզը: Քնջութի ալյուրում առկա պեկտինները և սննդային մանրաթելերը բարելավում են աղիքային միկրոֆլորան՝ ակտիվացնելով նյութափոխանակությունը:
Բաղադրագրով նախատեսված ալյուրի 15-20 %-ը քնջութի ալյուրով փոխարինելու դեպքում պատրաստի արտադրանքի զգայաբանական և ֆիզիկաքիմիական բարձր ցուցանիշներ են ապահովվում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-10