ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՄԵԼԻՈՐԱՑՎԱԾ ԱՂՈՒՏ-ԱԼԿԱԼԻ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Գ.Հ. Գասպարյան, Ա.Օ. Մարկոսյան, Ս.Կ. Երիցյան

Բանալի բառեր-:

մելիորացված, աղուտ-ալկալի հող, աշնանացան ցորեն, սորտ, լայնաշար ցանք, պարարտացում, բերքատվություն,, արդյունավետություն

Ամփոփում

Աշնանացան ցորենի բերքատվության բարձրացումը Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի կարևորագույն խնդիրներից է: Սահմանափակ հողային ռեսուրսների պայմաններում առկա խնդիրը հնարավոր է լուծել բարձր և կայուն բերք ապահովող, նոր սորտերի ներդրմամբ, ինչպես նաև մշակման տեխնոլոգիայում պարարտացման և ցանքի արդյունավետ եղանակների կիրառմամբ: Հետազոտություններով պարզվել է, որ Արարատյան հարթավայրի մելիորացված աղուտ-ալկալի հողերում փորձարկվող տեխնոլոգիայի կիրառման դեպքում Տրիո սորտը Նաիրի 68 սորտի համեմատությամբ ապահովում է մոտ 10 ց/հա-ով բարձր բերքատվություն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-09

Ինչպես մեջբերել

Գ.Հ. Գասպարյան, Ա.Օ. Մարկոսյան, Ս.Կ. Երիցյան. (2023). ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՄԵԼԻՈՐԱՑՎԱԾ ԱՂՈՒՏ-ԱԼԿԱԼԻ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. <<Ագրոգիտություն և տեխնոլոգիա>>, 1(69). Retrieved from https://journal.anau.am/index.php/anau/article/view/215