ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԸ: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հեղինակներ

  • Դ.Կ. Պողոսյան

Բանալի բառեր-:

հանքարդյունաբերություն, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, արտադրական թափոններ, շրջակա միջավայրի պահպանություն, ՀՆԱ-ի աճ

Ամփոփում

Հոդվածում ներկայացված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրների փոխկապակցվածությունը: Ընդերքօգտագործման ընդհանուր վիճակը դիտարկվում է ըստ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ներկայիս իրատեսական գնահատման: Ոլորտի զարգացման ռազմավարության հստակեցմանը զուգահեռ առաջարկվում են մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունավետության բարձրացման և ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման կատարելագործման հնարավոր ուղիներ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-08