ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԲՐՆՁԻ ԵՎ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հեղինակներ

  • Դ.Ա. Պիպոյան, Մ.Ռ. Բեգլարյան

Բանալի բառեր-:

սննդակարգային հետազոտություն, օրական սպառում, ծանր մետաղ,, թույլատրելի չափաքանակ, ռիսկ

Ամփոփում

Հոդվածում գնահատվել են ծանր մետաղների (Cu, Fe, Mo, Ni, Pb, Cd, Hg) ազդեցությամբ պայմանավորված ոչ քաղցկեղածին և քաղցկեղածին ռիսկերը, որոնք առաջանում են բրնձի և հնդկաձավարի սպառման դեպքում: Որոշվել են այդ մետաղների օրական ընդունման հաշվարկված չափաքանակը (EDI), թիրախային վտանգի գործակիցը (THQ) և քաղցկեղածին ռիսկը (CR): Ըստ ստացված արդյունքների՝ բրնձի և հնդկաձավարի սպառման դեպքում ծանր մետաղների օրական ընդունումը չի գերազանցում սահմանված չափաքանակը, սակայն առկա է նիկելի քրոնիկ ազդեցությամբ պայմանավորված քաղցկեղածին ռիսկ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-07