ԴԴՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ԿՈՄՊՈՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ

  • Ռ.Ս. Հայրապետյան

Բանալի բառեր-:

դդում, կոմպոտ, կիտրոնաթթու, թուրմ, տեսակ

Ամփոփում

Հոդվածում ներկայացված է Բերքանուշ և Բիգ Մաքս տեսակներից կոմպոտի պատրաստման տեխնոլոգիան: Դդմի կտորները նախ մշակվել են նռան կեղևից պատրաստված թուրմով և կիտրոնաթթվով, ապա՝ շաքարապատվել: Նաև որոշվել են հումքի ու լցվածքի հարաբերակցությունը, բուրավետ հավելումների և չոր նյութերի պարունակությունը: Ապակյա տարաները մանրէազերծվել են 20 րոպե` 1000 C պայմաններում:
Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ամուր պտղամսով դդմի տեսակներն առավել նպատակահարմար են կոմպոտի պատրաստման համար: Լավագույն արդյունքներ գրանցվել են կիտրոնաթթվի լուծույթով մշակման և շաքարապատման դեպքում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-04