ՀՆԱ-Ի ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Գ.Վ. Վարդանյան, Գ.Հ. Քեշիշյան

Բանալի բառեր-:

ՀՆԱ, գործազրկության մակարդակ, ռանգերի քառակուսային գործակից, կոռելյացիայի գործակից, ռանգերի փոփոխության գծային գործակից

Ամփոփում

Սույն հետազոտությամբ կատարվել է 2015-2016 թթ. ՀՆԱ-ի բաշխման առանձնահատկությունների և գործազրկության մակարդակի, ինչպես նաև աստիճանակարգային փոփոխությունների ինտենսիվության և դրանց փոխհարաբերությունների վերլուծություն: Հարկ է նշել, որ 2017 թ. առաջին անգամ ՀՀ վիճակագրական կոմիտեն այն հաշվարկել է մարզերի մակարդակով (այսինքն՝ համախառն տարածաշրջանային արդյունք):
Վերլուծությունների արդյունքների համաձայն՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն բնութագրվել է ակնհայտ բևեռականությամբ: Հաշվի առնելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և գործազրկության մակարդակի հարաբերակցությունը` ուսումնասիրվել է նաև այդ ցուցանիշների միջև եղած կապը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-03