ՀԱՎԱՔՎԱԾ ՈԶՆԱԽՈՏԻ ՏԵՂԱԿԱՆ ՆՈՐ ՍՈՐՏԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Ռ.Ա. Սահակյան, Մ.Ս. Միրզոյան, Գ.Ա. Թովմասյան

Բանալի բառեր-:

ընտրասերում, ելանյութ, սորտ, կայունություն, հատկանիշներ

Ամփոփում

Բազմամյա հացազգի խոտաբույսերի ընտրասերման արդյունքում Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի կերարտադրության բաժնի կողմից ստեղծվել է հավաքված ոզնախոտի Սպիտակի տեղական նոր սորտը, որը նախատեսված է դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների բարելավման, էրոզավտանգ թեք լանջերի բուսապատման համար: Մշակության երկու տարիների տվյալների համաձայն՝ նոր սորտի կանաչ զանգվածի միջին բերքատվությունը կազմել է 355 ց/հա, օդաչոր զանգվածինը՝ 83,4 ց/հա, սերմինը՝ 6,15 ց/հա: Մրցակցային սորտափորձարկման ընթացքում նոր սորտը կանաչ զանգվածի բերքատվությամբ ստուգիչին գերազանցել է 78,0, չոր խոտի բերքատվությամբ՝ 18,8, սերմնատվությամբ՝ 0,94 ց/հա-ով:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-09