ՀԱՆՔԱԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՃԵՑՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹՈՒՆԱՎՈՐ ՏԱՐՐԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հեղինակներ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52276/25792822-2024.3-268

Բանալի բառեր-:

առողջական ռիսկեր, բանջարեղեն, թունավոր տարր, հանքարդյունաբերություն, ներգործություն

Ամփոփում

Հետազոտության շրջանակում գնահատվել են հանքալեռնային տարածքներում աճեցված բանջարեղենի (կարտոֆիլ, գազար, լոբի, սամիթ, դդում) սպառման դեպքում թունավոր (Pb, Cd, As, Hg) և պոտենցիալ թունավոր (Mo, Cu) տարրերի ներգործությամբ պայմանավորված առողջական ռիսկերը: Կիրառվել է ներգործության սահմանի (MOE) հաշվարկման մեթոդը, և արդյունքները համեմատվել են նախկինում կիրառված թիրախային վտանգի գործակցի (THQ) արժեքների հետ: Հիմք են ընդունվել պարբերաբար թարմացվող թունաբանական տվյալները, մասնավորապես առողջապահական ուղեցուցային արժեքները: Ուսումնասիրված բանջարեղենի սպառման դեպքում գրանցվել են Pb, Mo և Cu-ի, իսկ կարտոֆիլի և սամիթի սպառման դեպքում՝ նաև As-ի ռիսկային արժեքներ (MOE<10): Երկու մեթոդների կիրառման արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ THQ հաշվարկման մեթոդի կիրառումը թեև արդյունավետ է բարձր աղտոտվածությամբ տարածքներում, սակայն չաղտոտված շրջաններում առավել նպատակահարմար է կիրառել MOE հաշվարկման մեթոդը: Վերջինս թույլ է տալիս բացահայտել անգամ նվազագույն պարունակությամբ թունավոր տարրերի ներգործությամբ պայմանավորված հնարավոր առողջական ռիսկերը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-12 — վերբեռնեք 2024-12-19

Տարբերակներ

Ինչպես մեջբերել

Թողարկում

Բաժին

Food Science and Technology