ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՍԱՆՐԲԱԳԵՂՄ ԿՈՐԻԴԵԼԻ ՏԻՊԻ ԳԱՌՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՃԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՄԻՆՉԵՎ ՄՈՐԻՑ ԱՆՋԱՏԵԼԸ

Հեղինակներ

  • Զ.Ս. Փամբուխչյան, Յու.Գ. Մարմարյան

Բանալի բառեր-:

գառ, կենդանի զանգված, կերաբաժին, նորածին, քաշաճ

Ամփոփում

Հետազոտություններով հիմնավորվել է, որ մատղաշի աճը հիմնականում պայմանավորված է հղիության երկրորդ շրջանում մաքիների կերակրման, խնամքի և պահվածքի պայմաններով: Մաքիների կերաբաժնում կերի էներգետիկ արժեքը կազմում է 1,92 կՋ: Բուծարանային գիրություն (կոնդիցիա) ունեցող մաքիներից ծնվում են առույգ, բարձր կենդանի զանգվածով գառներ,
որոնց հետագա աճի ինտենսիվությունն ապահովում է բարձր քաշաճ: Ինչպես 2,5 ամսականում, այնպես էլ մորից անջատելիս գառներն ունենում են բավարար կենդանի զանգված: Առաջարկվում է հայկական կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարները բուծել մաքուր բուծման մեթոդով և հնարավորության սահմաններում վաճառել շահագրգիռ ֆերմերներին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-11

Թողարկում

Բաժին

Veterinary Science and Breeding Techniques