Հայաստանի հազվագյուտ բուսատեսակների քարտեզագրումը և բնապահպանական խնդիրների լուծումը R ծրագրային ապահովման միջոցով

Հեղինակներ

  • Գ.Մ. Եղիազարյան, Ա.Մ. Համբարձումյան

Բանալի բառեր-:

բարձրությունների միջակայք, լեռնամարգագետնային գոտի, կենսաբազմազանության պահպանում, հազվագյուտ բուսատեսակներ, R ծրագրային ապահովում

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են հազվագյուտ բուսատեսակների տարածման օրինաչափությունները և R ծրագրային ապահովման տվյալների վերլուծությունն ու քարտեզագրումն ըստ ՀՀ լեռնամարգագետնային գոտու տեղագրական առանձնահատկությունների: R ծրագրային ապահովման հնարավորությունների և հետազոտությունների հիման վրա մեր կողմից մշակվել են հազվագյուտ բույսերի ու կենսաբազմազանության գոտիների պահպանությամբ պայմանավորված մի շարք էկոլոգիական խնդիրների լուծման ուղիներ: Լանդշաֆտների մոնիտորինգի, հողօգտագործման գնահատման, բնապահպանական խնդիրների և միտումների բացահայտման նպատակով համապարփակ ծրագրակազմի կիրառումն արդիական է, քանի որ դիտարկվում է որպես նեղ մասնագիտական թանկարժեք ծրագրերի այլընտրանք։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-13

Ինչպես մեջբերել

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն