ՖԼԵԿՎԻ (ՍԻՄԵՆԹԱԼ) ՑԵՂԻ ԿՈՎԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԱՎԱՐԺԵՑՄԱՆ

Հեղինակներ

  • Գ.Հ. Գիլոյան, Ն.Ա. Կասումյան

Բանալի բառեր-:

կլիմայավարժեցում, ցեղ, սերունդ, լակտացիա, ժառանգում

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են Արզնու տոհմային ԹՏԽ-ում բուծվող ֆլեկվի (սիմենթալ) 2-րդ սերնդի մաքրացեղ կովերի՝ 2017 թ. ավարտված լակտացիայի տարբեր փուլերի ուսումնասիրության արդյունքները:
Օրական 20 կգ կաթնատվությամբ կովերի կերաբաժնի սննդարարությունը կազմել է 15,6 կերամիավոր, 18,6 ՄՋ էներգետիկ կերամիավոր, 186,0 փոխանակային էներգիա և 1560 գ մարսելի պրոտեին: Ընդ որում՝ օրական 17 և 15 կգ կաթնատվությամբ կովերի ցուցանիշներն ավելի ցածր են:
Ստացված տվյալները վկայում են կլիմայավարժեցման բավարար ընթացքի մասին: Հետևաբար տնտեսապես շահավետ է այդ ցեղի կենդանիների բուծումը տվյալ պայմաններում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-22