ԽԱՂՈՂԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՈՐՏԻՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

Հեղինակներ

  • Ա.Հ. Գաբրիելյան

Բանալի բառեր-:

վարդագույն գինի, խաղող, Հաղթանակ սորտ, սպիրտային խմորում, զգայաբանական հետազոտություն

Ամփոփում

Հայաստանում գնալով աճում է որակյալ և յուրահատուկ գինիների պահանջարկը: Ուստի հետազոտություններն իրականացվել են խաղողի Հաղթանակ սորտից միջազգային չափորոշիչներին համապատասխան վարդագույն գինու արտադրության տեխնոլոգիա մշակելու, ներդնելու և կատարելագործելու նպատակով։ Փորձերի ընթացքում խաղողի նշված սորտից տարբեր տեխնոլոգիաներով պատրաստվել են վարդագույն գինիներ և կատարվել քաղցուի ու գինենյութի մի շարք ֆիզիկաքիմիական և զգայաբանական ցուցանիշների հետազոտություններ: Հատկանշական է, որ ստացված գինին արդեն առկա է շուկայում և
ինքնատիպ բրենդի շնորհիվ արժանացել է սպառողների դրական գնահատականին:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-18