ԱՉՔԵՐՈՎ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՂԻ ԱՃԻ ԵՎ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հեղինակներ

  • Ա.Ի. Օհանյան, Բ.Ա. Գրիգորյան

Բանալի բառեր-:

սորտ, էտ, բեռնվածություն, բերք, շիվ

Ամփոփում

Հետազոտության նպատակով Արմավիրի մարզի պայմաններում ուսումնասիրվել է վազերի աչքերով բեռնվածության ազդեցությունը խաղողի Չարենցի սորտի աճի և բերքատվության վրա: «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի  Նալբանդյանի փորձակայանի այգիներում ուսումնասիրվել են 2,5x1,5 մ խտությամբ տնկված և առանց բնի բազմաթև հովհարանման համակարգով ձևավորված 40, 50, 60 աչք բեռնվածությամբ վազերը: Շիվերի աճի, հասունացման, բերքի քանակի և որակի ուսումնասիրման արդյունքների համաձայն՝ որակյալ և բարձրարժեք գինի պատրաստելու
համար առաջարկում ենք որպես օպտիմալ տարբերակ կիրառել 40 աչք բեռնվածությամբ վազեր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-17