ՋՐՄԱՆ ՇԻԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Ս.Վ. Սահակյան, Տ.Ս. Սահակյան, Ս.Ա. Միրոյան

Բանալի բառեր-:

ոռոգման կաթիլային եղանակ, շիթային եղանակ, հիդրավլիկական հաշվարկ, անցքի տրամագիծ, ջրամատակարարում, տնտեսական արդյունավետություն

Ամփոփում

Բազմամյա տնկարկներում կաթիլային ոռոգման փոխարեն հնարավոր է կիրառել ջրման շիթային եղանակը, որի դեպքում կաթոցիկները փոխարինվում են խողովակի վրա բացված անցքերով, և ջուրը մատուցվում է շիթերով: Հիդրավլիկական հաշվարկներով որոշվել են ջրամատակարարման խողովակներում ջրի հոսքի ճնշումը, մատուցվող ջրի ելքերը և բացված անցքերի տրամագիծը, որոնց միջոցով ապահովվում է մշակաբույսերի հավասարաչափ ջրամատակարարումը: Առաջարկվող շիթային եղանակի ներդրումը հնարավորություն կտա զգալիորեն կրճատել ոռոգման համակարգերի շահագործման ծախսերը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-17

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն